Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Հրաբխագիտության լաբորատորիա/Գիտական անձնակազմը և ուղղությունները
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները Հրատարակումներ

Գիտական անձնակազմը և ուղղությունները

Մելիքսեթյան Խ. Բ. - գ / թ., լաբորատորիայի վարիչ
Պետրոլոգիա, երկրաքիմիա, հրաբխային վտանգի գնահատում, արխեոմետրիա:
Հրատարակումների թիվը` 62:
E-mail: km (at) geology.am
 
Ջրբաշյան Ռ. Տ. - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գ/դ, տնօրենի խորհրդատու
Ընդանուր և ռեգիոնալ երկրաբանություն, հրաբխագիտություն, հնահրաբխագիտություն, պետրոլոգիա, երկրադինամիկա:
Հրատարակումների թիվը` 159:
E-mail: jrb_rub (at) sci.am
 
Ղուկասյան Յու. Գ. - գ / թ., ա. գ. աշ.
Հրաբխային առաջացումների քարտեզագրում, պետրոգրաֆիա, միներալոգիա, երկրաքիմիա, հրաբխային վտանգի գնահատում:
Հրատարակումների թիվը` 57:
E-mail: yughukasyan (at) yahoo.com
 
Նավասարդյան Գ. Խ. - գ / թ., ա․գ. աշ.
Հրաբխային գոյացումների քարտեզագրում, կառուցվածքային հրաբխագիտություն, պետրոգրաֆիա, հրաբխային տվյալների հենքի ստեղծում ԱՏՀ համակարգում:
Հրատարակումների թիվը` 17:
E-mail: gn (at) geology.am

Գևորգյան Հ. Պ. - կ.գ.աշ. /հայցորդ/
Հրաբխաբեկորային տուֆա-իգնիմբրիտային գոյացումների ուսումնասիրություն, պետրոգրաֆիա:
Հրատարակումների թիվը` 2:
E-mail: rippaarsen (at) gmail.com

Մանուչարյան Դ. Ա. - կ.գ.աշ. /ասպիրանտ/
Ֆիզիկական հրաբխագիտություն, հրաբխային վտանգավոր երևույթների թվային մոդելավորում:
Հրատարակումների թիվը` 1:
E-mail: dma.mda (at) gmail.com

Գրիգորյան Է. Ս. - ինժ.-երկր.
Հրաբխագիտություն, տվյալների բազայի ստեղծում:
E-mail: edmond (at) geology.am


Գիտական ուղղությունները

Վերջին տարիներին լաբորատորիայում իրականացվում են Հայաստանի և հարակից տարածքների վերինպլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային կենտրոնների և հրաբխային գոյացումների` լավաների, տուֆերի, խարամների, օբսիդիանների և հրաբխաբեկորային առաջացումների ծավալուն հետազոտություններ, ինչպես նաև ոսումնասիրվում են հրաբխականության զարգացման օրինաչափությունները, գնահատվում է հրաբխայնության հնարավոր ակտիվացման վտանգը:
Հայաստանի տարածքը և Հայկական բարձրավանդակը ընդհանուր առմամբ երկրաբանական զարգացման ֆաներազոյան պատմության ժամանակահատվածում, որոշ ընդհատումներով, եղել են ակտիվ հրաբխայնության շրջաններ՝ դասվելով հրաբխային դասական շրջանների շարքին: Կազմելով Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտու մի հատվածը՝ տարածաշրջանն իր վրա է կրել իրար հաջորդող տարբեր` սուբդուկցիոն, ռիֆտային և կոլիզիոն երկրադինամիկական ռեժիմներին հատուկ հրաբխային երևույթների ազդեցությունը:
Նկատի ունենալով նշված առանձնահատկությունները՝ հրաբխականության հարցերին նվիրված ուսումնասիրություններն իրականացվել են երկու գլխավոր գիտական ուղղություններով`
  • Նորագույն հրաբխականություն- վերինպլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային գոյացումների հետազոտություններ: Տվյալ հասակի հրաբխականությունը տարածաշրջանում պայմանավորված է Արաբական և Եվրասիական տեկտոնական մայրցամաքային բլոկների կոլիզիոն երկրադինամիկայով: Այս ասպարեզում իրենց զգալի ավանդն են ներդրել Կ.Շիրինյանը, Կ.Կարապետյանը, Ա.Ադամյանը, Ս.Կարապետյանը, Յու. Ղուկասյանը, Է. Խարազյանը, Լ.Նահապետյանը,  որոնց աշխատանքների գիտական արդյունքներն ամփոփվել են մի շարք մենագրություններում և հարյուրից ավել հոդվածներում:
  • Հնահրաբխականության - յուրայի, կավճի և պալեոգենի հասակների հրաբխային գոյացումների ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են XX դարի վերջերին լույս տեսած մի շարք աշխատություններում (Է.Մալխասյան, Ա.Մնացականյան, Ռ.Ջրբաշյան, Խ.Մելիքսեթյան) և բազմաթիվ հոդվածներում: