Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Հրաբխագիտության լաբորատորիա/Միջազգային համագործակցություն
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական ուսումնասիրությունների խնդիրները Հրատարակումներ

Միջազգային գիտական համագործակցություն

Լաբորատորիան ակտիվ մասնակցություն ունի միջազգային գիտական համագործակցության ծրագրերին ստորև նշված կազմակերպությունների հետ`

- Հարավային Ֆլորիդայի համալսարան, երկրաբանական ֆակուլտետ, (ԱՄՆ);

- Լիդսի համալսարան, Շրջակա միջավայրի և Երկրի մասին գիտությունների դպրոց; Դարհեմի համալսարան, Երկրի մասին գիտությունների ֆակուլտետ (Անգլիա);

- Մաննհեյմի Կուրտ Էնգելհոռնի արխեոմետրիայի կենտրոն; Կիելի Քրիստիան - Ալբրեխտի համալսարան, Գիտություններ Երկրի մասին ինստիտուտ; Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլյանի համալսարան, Շրջակա միջավայրի և Երկրի մասին գիտությունների ֆակուլտետ (Գերմանիա);

- ՈՒտրեխի համալսարան, Գիտություններ երկրի մասին ֆակուլտետ (Նիդերլանդներ);

- Իրանի երկրաբանական ծառայություն;

- Թայվանի ազգային համալսարան, Գիտություններ երկրի մասին ֆակուլտետ;

Հետազոտությունների արդյունքները հրատարակված են Միջազգային և Հանրապետական գիտական ամսագրերում, ինչպես նաև ներկայացված են բազմաթիվ Միջազգային գիտաժողովներում:

 

Մասնակցություն միջազգային դրամաշնորհներում, տեղական թեմաներում և պայմանագրերում

2008-2012 - Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հրաբխականության պետրոլոգիայի և երկրաքիմիայի ուսումնասիրություն Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի հետ համատեղ:
2009 - Հայաստանի գեոթերմալ էներգիայի պոտենցիալ աղբյուրները:
2009-2011 - Հայկական ատոմակայանի տարածքի հրաբխային վտանգի գնահատում:
2010 - Հարավային Սիրիայի պլեյստոցեն-հոլոցենի հասակի հրաբխականությունը, պետրոլոգիան և երկրաքիմիան: Համատեղ Սիրիայի հեռահար զոնդավորման գլխավոր կազմակերպության հետ (GORS):
2011-2012 - Հյուսիսային Հայաստանի հրաբխականության պետրոլոգիայի և երկրաքիմիայի ուսումնասիրություն Մեծ Բրիտանիայի Դարհեմի համալսարանի հետ համատեղ:
2013-2015 - ՀՀ ԳԿՆ ԳՊԿ № 13-1E177 թեմա. «Արարատյան գոգավորության տարածաշրջանի հրաբխայնության կոնցեպտուալ  մոդելի մշակում»:
2013-2016 - PEER-Science №2-323 գրանտ (ԱՄՆ) Արարատյան դաշտավայրի տարածաշրջանի հրաբխային վտանգի գնահատում:
2015-2017 - ՀՀ ԳԿՆ ԳՊԿ հայ-ռուսական № 15RF-076 թեմա. «Երկրաջերմային ակտիվության արտահայտումը Փոքր Կովկասի ստորերկրյա ֆլյուիդների կազմում»:
2015-2017 - ՀՀ ԳԿՆ ԳՊԿ № 15T-1E216 թեմա. «Կապանի բլոկի (Հարավային Հայաստան) չորրորդական հրաբխականության առաջացման հրաբխա-տեկտոնական պայմանները և մագմագոյացման առանձնահատկությունները»:
2015-2017 - ՀՀ ԳԿՆ ԳՊԿ հայ-ռուսական № 15RF-031 թեմա. «Հյուսիս արևմտյան Հայաստանի չորրորդական երկրադինամիկան»:
2015-2017 - ՀՀ ԳԿՆ ԳՊԿ № 15T-1E117 թեմա. «Հնեահրաբխագիտական և հնեասեյսմաբանական հետազոտություններ Հայաստանում 14C, Ar-Ar և 3He իզոտոպային հասակագրումների կիրառումով»: