Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիա/Գիտական ուսումնասիրությունների խնդիրները
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

 

Գիտական արդյունքները

Համալիր երկրաբանական, ապարագիտական - միներալոգիական, երկրաքիմիական, ներառյալ իզոտոպային (K-Ar, Rb-Sr, d 18 O) հետազոտությունների արդյունքում ՀՀ տարածքի համար ստացվել են հետևյալ արդյունքները.

  • Մշակվել են մագմայական և մետամորֆային համալիրների հասակային և ֆորմացիոն տիպայնացման սխեմաներ,
  • Առանձնացվել են տարբեր երկրադինամիկ իրավիճակները բնորոշող մագմայական ու մետամորֆային համալիրների նյութական կազմի առանձնահատկությունները:
  • Համալիր հետազոտությունների և հատկապես Rb-Sr իզոտոպային իզոքրոնային հասակային որոշումների արդյունքում առանձնացվել են պան - աֆրիկյան (բայկալյան) և հերցինյան կոնսոլիդացիայի բյուրեղային հիմքերը, որոշվել է նրանց նախնական կազմը, ձևավորման երկրադինամիկական և P-T պայմանները,
  • Սևանի, Ստեփանավանի և Վեդու օֆիոլիտային տեղամասերի երկրաբանա - կառուցվածքային, պետրոլոգա - երկրաքիմիական ու հասակային համալիր հետազոտությունների հիման վրա մշակվել է ՀՀ օֆիոլիտային ասոցիացիայի առաջացման երկրաբանա - պետրոլոգիական և երկրադինամիկական նոր մոդելը,
  • Մանրամասնվել է առանձին մագմայական համալիրների դերը հանքագոյացման պրոցեսներում,
  • Մշակվել են տարբեր երկրադինամիկական պայմաններում առաջացած գրանիտոիդային հանքա - մագմայական համալիրների ձևավորման գենետիկ մոդելները,
  • Փոքր Կովկասի տարածքում առանձնացվել է պղինձ - մոլիբդեն պորֆիրային հանքավայրերի նոր` կղզաղեղային տոնալիտային (քվարց - դիորիտային) տիպը (Թեղուտ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Շիկահող և այլն): Մշակվել է նրա առաջացման մոդելը: Առաջին անգամ ապացուցվել է ծովային ջրի մասնակցությունն այս տիպի հանքավայրերի առաջացման պրոցեսներում:

 

Գիտական ուսումնասիրությունների խնդիրները

Համաձայն ընթացիկ թեմատիկայի, հետազոտությունները կատարվում են հետևյալ երկու հիմնական ոլորտներում`
  • Փոքր Կովկասի և հարակից տարածքների օֆիոլիտային ասոցիացիան
  • ՀՀ տարածքի և հարակից շրջանների պալեոհրաբխականությունը, ինտրուզիվ մագմատիզմը և հանքագոյացումը:
Համաձայն սույն թեմատիկայի նախատեսվում է`
  • Շարունակել օֆիոլիտային ասոցիացիայի և նրան հարակից մինչօֆիոլիտային ու հետօֆիոլիտային համալիրների երկրաբանական դիրքի ու կառուցվածքի, նյութական կազմի և հասակագրման մանրամասն ուսումնասիրությունները
  • Լրամշակել օֆիոլիտային համալիրների ձևավորման պետրոլոգիական և երկրաբանաերկրադինամիկ պայմանների առկա մոդելները
  • Մշակել Փոքր Կովկասի և հարակից շրջանների (Իրանի և Թուրքիայի հատվածներում) օֆիոլիտային ասոցիացիաների ձևավորման համալիր և միասնական մոդել
  • Նորագույն երկրաքիմիական անալիզների հիման վրա բացահայտել մեզոզոյան ու կայնոզոյան տարահասակ վուլկանիտների նյութական կազմի առանձնահատկությունները և վեր հանել դրանց երկրադինամիկ պատկանելության հարցերը
  • Կատարել ՀՀ և Արցախի տարածքի ինտրուզիվ համալիրների հասակային նոր ստորաբաժանում` համաձայն երկրաբանական տվյալների և նորագույն U-Pb, Ar-Ar և Rb-Sr իզոտոպային որոշումների
  • Առանձնացնել հանքաբեր մագմատիկ համալիրները
  • Երկրաքիմիական կազմերի հիման վրա դասակարգել ինտրուզիվ համալիրներն ըստ ձևավորման երկրադինամիկ պայմանների, լրամշակել նրանց առաջացման պետրոլոգիական մոդելները,
  • Գնահատել ինտրուզիվ համալիրների դերը էնդոգեն հանքայնացման պրոցեսներում:

Տեղեկություն վերջին 5 տարվա Գիտության Կոմիտեի թեմաների և գիտական դրամաշնորհների/նախագծերի մասին.

ՀՀ ԿԳՆ ԳԿ թեմատիկ ֆինանսավորմամբ 2018թ. սեպտեմբերից մեկնարկել է մեկ թեմա՝ 2 տարով.
«18T-1E227», Ծաղկունյաց անտիկլինորիումի մինչքեմբրի, ուշ պալեոզոյի և ուշ յուրայի գրանիտոիդային մագմատիզմը (կենտրոնական-հյուսիսային Հայաստան): Ղեկավար՝ Գալոյան Ղազար:

Ավարտվել են ԳԿ թեմատիկ ֆինանսավորմամբ 2015թ. դեկտեմբերից մեկնարկած երկու թեմաները՝ 2 տարով.

«15T-1E126», Սոմխեթո-Ղարաբաղի տեկտոնական գոտու հյուսիսարևմտյան մասի միջին-վերին յուրայի սուբդուկցիոն մագմատիզմը (հյուսիսային Հայաստան): Ղեկավար՝ Գալոյան Ղազար:
«15T-1E418», Հանքային երկրաբանական օբյեկտների ուսումնասիրությունների համար չափման նոր էլեկտրահետախուզական եղանակի մեթոդիկայի մշակում: Ղեկավար՝ Մաթևոսյան Արշակ: