Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիա/Միջազգային համագործակցություն
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Միջազգային գիտական համագործակցություն

Լաբորատորիայի աշխատակիցները համագործակցում են մի շարք միջազգային գիտական կենտրոնների հետ հետևյալ ոլորտներում.
  • Ֆրանսիայի Լիլ-1 (University Lille 1, Lab. Evo-Eco-Paleo) և Նիս-Սոֆիա Անտիպոլիսի (University of Nice-Sophia Antipolis, Lab. Geosciences Azur) համալսարանների  համապատասխան  լաբորատորիաների հետ Փոքր Կովկասի օֆիոլիտների ու հարակից համալիրների ուսումասիրությունների ասպարեզում,
  • Թայվանի Գիտությունների Ակադեմիայի (Academia Sinica, Institute of Earth Sciences), Ազգային համալսարանի (National Taiwan University, Depart. of Geosciences) և Ազգային Չունգ-Չենգ համալսարանի (National Chung-Cheng University, Depart. of Earth and Environmental Sciences) համապատասխան  լաբորատորիաների հետ ՀՀ և Արցախի տարածքների տարահասակ և տարաբնույթ մագմատիկ համալիրների ապարների երկրաքիմիական ու իզոտոպահասակային ուսումնասիրությունների ասպարեզում,
  • Շվեյցարիայի Ժնևի համալսարանի (University of Geneva, Depart. of Earth and Environmental Sciences) հետ Փոքր Կովկասի մետաղագոյացման ու մեզո-կայնոզոյան մագմատիզմի հարցերի ուսումնասիրությունների ասպարեզում,
  • Իտալիայի Բոլոնիայի համալսարանի (University of Bologna, Depart. of Biological, Geological and Environmental Sciences) հետ ՀՀ և Արցախի տարածքների տարահասակ ինտրուզիվ (պլուտոնիկ) համալիրների ապարների ապատիտներում «fission-track» հասակագրման՝ երկրակեղևի թերմիկ պատմության էվոլյուցիայի գնահատման ուսումնասիրությունների ասպարեզում,
  • ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի (University of California) աշխատակիցների հետ ՀՀ տարածքի յուրայի ու կավճի հասակի վուլկանիտների թրծված կոնտակտներում պալեոմագնիսական հետազոտությունների ոլորտում:

 

Մասնակցությունը միջազգային գրանտներին և ծրագրերին:

  • Լաբորատորիայի որոշ աշխատակիցներ Օգտակար հանածոների լաբորատորիայի աշխատակիցների հետ համատեղ մասնակցել են հետևյալ ծրագրերին.
  • SCOPES N IZ73ZO-128324 (2010-2012). Metallogeny of the Lesser Caucasus (Georgia, Armenia and Azerbaijan). Փոքր Կովկասի (Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) մետաղագոյացումը:
  • DARIUS Programme (2011-2013). Թեմա` Փոքր Կովկասից դեպի հյուսիս-արևմտյան Իրանի լեռնաշղթա` կառուցվածքը, տեկտոնիկան և երկրադինամիկ էվոլյուցիան:
  • IRG Programme (2011-2013, 2014-2017). Թեմա` Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկրադինամիկ զարգացումները՝ ազդեցությունը բնական ռեսուրսների, ակտիվ տեկտոնիկայի և ռիսկի վրա: