Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Ռեգիոնալ երկրաբանության և Լիթոլոգիայի լաբորատորիա/Գիտական արդյունքները
Հիմնական արդյունքները

1. Առաջին անգամ Ամասիայի օֆիոլիթային համալիրում նկարագրվել են բարեմի հասակի կաթնագույն ռադիոլարիտներ՝ հերթափոխված տուֆիտներով և արձանագրվել է սուբարեալ հրաբխային ակտիվություն: Երկրորդ տեղամասի լավաները ծածկող կարմիր ռադիոլարիտները ունեն միջին օքսֆորդ-վաղ կիմերիջ, երրորդ տեղամասում՝ բերիասի հասակ։ Երախի օֆիոլիթային մելանժում վարիոլիտային լավաների հետ կոնտակտում ռադիոլարիտները ունեն ուշ ալեն - միջին բայոս հասակ: Երկրորդ տեղամասում ռադիոլարիտները ներկայացված են բլոկներով, հերթափոխված պելագիկ կրաքարերով՝ բնորոշ ուշ վալանժին ժամանակահատվածին:  Հետևաբար, ստորջրյա հրաբխային ակտիվությունը տեղի է ունեցել ուշ ալեն-միջին բայոս միջակայքում, իսկ կարբոնատա-սիլիցիտային համալիրի կուտակումը՝  ուշ վալանժինում (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սահակյան):


a) Երախի օֆիոլիթային մելանժ, b) Ուշ ալեն միջին բայոս հասակի ռադիոլարիտները լավաների հետ կոնտակտում, c) վարիոլիտային լավաներ:

2. Իրականացվել են Պերմ-Տրիաս սահմանի միկրոբիալիթների (δ13Cմիկրոբիալիթների) և նրանց շրջապատող կալցիում կարբոնատային 150 նմուշների (δ13Cնստվածքների) իզոտոպային ուսումնասիրություններ: Իզոտոպների արժեքների համեմատությունը ցույց է տվել, որ առաջին փուլում ձևավորված միկրոբիալիթների և շրջապատող նստվածքների իզոտոպային արժեքները ունեն  2.3‰ տարբերություն, իսկ երկրորդ փուլում ձևավորված միկրոբիալիթների և համապատասխան շրջապատող ապարների իզոտոպային արժեքների տարբերությունը (<0.4‰) է: Միկրոբիալիթների ձևավորման երկրորդ փուլը  բնորոշվում է հետերոտրոպ օրգանիզմների բարձր մասնաբաժնով կամ շրջապատող ջրային միջավայրի ցածր հագեցվածությամբ: Պարզվել է, որ միկրոբիալիթները ձևավորվել են շրջակա սպունգերից անկախ նստվածքակուտակման մակերեսից վերև (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սահակյան):


Չանախչի կտրվածքի միկրոբիալիթները : A) պերմ-տրիաս սահմանը, B) կալցիումի բյուրեղները; C) տրոմբոլիթների և շրջակա կրաքարերի onlap կոնտակտը D)-տրոմբոլիթներ, շերտավոր կրաքարեր E) միկրոբիալիթներ

3. Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են Շիրակի և Սևանի ավազանի չորրորդական նստվածքների ուսումնասիրություններ: Շիրակի ավազանում նկարագրվել են 10 կտրվածքներ, տրվել է նրանց միներալոգիական և պետրոգրաֆիական նկարագրությունը:


Շիրակի ավազանի նստվածքային ապարների շլիֆերի  նկարները

Նորատուս–Քանագեղ հատվածում ուսումնասիրվել են երկու կտրվածքների լիթոշերտագրությունը, նկարագրվել են սեյսմիտները, հասակագրվել է կտրվածքի վերին հատվածում մերկացող պեմզան:

 

Նորատուսի շերտագրական սյունակը 1. Բնահող ցեմենտի և խճաքարեր խառնուրդով, 2. Սև պեմզա, 3․ Ավազ պեմզայի հատիկներով, 4․Խոշորահատիկ կոնգլոմերատներ, 5․ Վերանստեցված հրաբխային նյութ, կավավազ, 6․ Մանրախիճ, 7․ Կավ, 8․ Կավավազ, օօլիթներ, 9․ Դիատոմային կավեր 10․ Ավազ/ալևրիտ։ 11․ Խճաքարային կոնգլոմերատ։ 12․ Սպիտակ պեմզա։ 13․Ոսպնյակներ։ 14․ Սեյսմիտներ։ 15․ Նորմալ մագնիսական բևեռայնություն։ 16․ Շրջված մագնիսական բևեռայնություն։ Վերին սև պեմզայի հասակը որոշվել է 2.30 +/-0.15Ma համաձայն K/Ar հասակագրման:


A- նկար 1-ի, աստղանիշ 2 կետի մերկացման լիթոլոգիական սյունյակը, B, C- սեյսմիտներ, D – Քանագեղի հատվածի աղբյուրների և գազերի արտահոսքի սխեմատիկ կտրվածք, 1-կոլյուվի, 2-ավազներ:
1-տրախիանդեզիտներ, 2-խոշորահատիկ ավազ, 3-միջահատիկ ավազ, 4- մանրահատիկ ավազ (a), կավ (b), 5- թեք շերտայնություն, 6-Mn-ային շերտ, 7-գլաքարեր, 8-սեյսմիտներ:

4. Որոտան–Գորիս դիատոմիտաբեր ավազանում բացահատվել են դիատոմիտային ապարների լիթոլոգիական և ստրուկտուրային առանձնահատկությունները: Նոր տեսակի ֆոսֆոր պարունակող ապարների հարստացման արդյունքում ստացված կոնցենտրատը (P2O5 կլանելիությունը բույսերի կողմից) նույնպես ֆոսֆորային պարարտանյութերի համար ներկայացվող ստանդարտի պահանջներին բավարարում է:
Ախուրյանի դիատոմիտային ավազանում խեցակավային տարատեսակներում որտեղ կարբոնատի պարունակությունը հասնում է 50-57% որոշ մշակման արդյունքում (ոչ քիմիական) ստացվել են կենսածին-արագոնիտային կազմի միներալայի հումք (կակղամորթեր) 95% կարբոնատի պարունակությամբ, իսկ չլուծվող մասի տոկոսը կազմում է 2.5-4%: Նշված տարատեսակը, ինչն ունի բարձր լուծելիություն, կարելի է առանց քիմիական ոչ բարդ մշակման դեպքում օգտագործել որպես կեր գյուղատնտեսական կենդանիների համար (ղեկ.՝ ե.-մ. գ.դ. Թ. Ավագյան):

5.    Ուսումնասիրվել են Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի գնդաձև կրաքարերը՝ Միկրոբիալիթ (Microbialite), ինչպես նաև վերին յուրայի կրաքարերում ձևավորված քարանձավերը (Քարին տակ):


 Կրաքարային գնդաձև մարմնի դաշտային նկարներ (Արցախ, Մարտակերտ)

Այս ապարները կենսա-քիմիական ծագման առաջացումներ են, նստվածքային նյութի, կենսաօրգանիզմների (միկրոօրգանիզմների), հատկապես ցիանոբակտերիաների (կապտականաչ-ջրիմուռներ) ցեմենտացիայի արդյունքում ձևավորված: Նմանատիպ ստրուկտուրաներ առաջանում են ծանծաղ ջրային պայմաններում, ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզի արդյունքում:  Ըստ շլիֆի նկարագրության, գնդաձև ապարի նստվածքային նյութը՝ ցեմենտը կազմված է քվարցի (Q) հատիկներից (սպիտակ հատվածները-նկար 2): Հազվադեպ հանդիպոմ են ֆորամինիֆերներ (F- նկար 2; b),  մամռակերպեր (Мшанки bryozoa, նկար 2; d): Ֆորամինիֆերները լցված են վերաբյուրեղացած կալցիտի հատիկներով (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սահակյան):

Շլիֆի միկրոնկարներ: F- ֆորամինիֆեր (foraminifera), Q-քվարց (quartz), A-ջրիմուռ (alga), B- Bryozoa,  M- Mesoclots, S- Serpulids;


Ստալակտիդներ Քարին տակ քարանձավում