Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիա/Գիտական ուսումնասիրությունների խնդիրները
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Գիտական արդյունքները

Համալիր երկրաբանական, ապարագիտական - միներալոգիական, երկրաքիմիական, ներառյալ իզոտոպային (K-Ar, Rb-Sr, d 18 O) հետազոտությունների արդյունքում ՀՀ տարածքի համար ստացվել են հետևյալ արդյունքները.

  • Մշակվել են մագմայական և մետամորֆային համալիրների հասակային և ֆորմացիոն տիպայնացման սխեմաներ,
  • Առանձնացվել են տարբեր երկրադինամիկ իրավիճակները բնորոշող մագմայական ու մետամորֆային համալիրների նյութական կազմի առանձնահատկությունները:
  • Համալիր հետազոտությունների և հատկապես Rb-Sr իզոտոպային իզոքրոնային հասակային որոշումների արդյունքում առանձնացվել են պան - աֆրիկյան (բայկալյան) և հերցինյան կոնսոլիդացիայի բյուրեղային հիմքերը, որոշվել է նրանց նախնական կազմը, ձևավորման երկրադինամիկական և P-T պայմանները,
  • Սևանի, Ստեփանավանի և Վեդու օֆիոլիտային տեղամասերի երկրաբանա - կառուցվածքային, պետրոլոգա - երկրաքիմիական ու հասակային համալիր հետազոտությունների հիման վրա մշակվել է ՀՀ օֆիոլիտային ասոցիացիայի առաջացման երկրաբանա - պետրոլոգիական և երկրադինամիկական նոր մոդելը,
  • Մանրամասնվել է առանձին մագմայական համալիրների դերը հանքագոյացման պրոցեսներում,
  • Մշակվել են տարբեր երկրադինամիկական պայմաններում առաջացած գրանիտոիդային հանքա - մագմայական համալիրների ձևավորման գենետիկ մոդելները,
  • Փոքր Կովկասի տարածքում առանձնացվել է պղինձ - մոլիբդեն պորֆիրային հանքավայրերի նոր` կղզաղեղային տոնալիտային (քվարց - դիորիտային) տիպը (Թեղուտ, Ծաղկաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Շիկահող և այլն): Մշակվել է նրա առաջացման մոդելը: Առաջին անգամ ապացուցվել է ծովային ջրի մասնակցությունն այս տիպի հանքավայրերի առաջացման պրոցեսներում:

 

Խնդիրները

Համաձայն 2010-2014 թթ. թեմատիկայի, հետազոտությունները կատարվելու են հետևյալ երկու թեմաների շրջանակներում`

  • Փոքր Կովկասի և հարակից տարածքների օֆիոլիտային ասոցիացիան,
  • ՀՀ տարածքի և հարակից շրջանների հնա հրաբխականություն և ինտրուզիվ մագմատիզմ: