Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Գեոարխեոլոգիայի և գեոմոնիտորինգի լաբորատորիա/Գիտական անձնակազմը և ուղղությունները
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Գիտական անձնակազմը և հետազոտությունների ոլորտը

 

1

Լաբ.վար, գ

Դուրգարյան Րաֆֆի

2

գ/ա

Բաբայան Սամվել

3

կ.գ

Գևորգյան Միքայել

4

ինժեներ

Սիմոնյան Մարինե

5

ինժ.էլեկտ.

Լևոնյան Արա

6

ինժեներ

Իգիթյան Հայկ

7

առաջ.ինժ.

Ալավերդյան Գագիկ

8

կ.գ

Մկրտչյան Արշալույս

9

ինժեներ

Սահակյան Էլյա

10

ինժեներ

Աբգարյան Նատալիա

11

ինժ.երկրաֆիզ.

Նազարյան Արթուր

12

ինժ. ֆիզիկոս

Մկրտչյան Ստյոպա

13

ինժեներ

Մուրադյան Տիգրան

14

տեխնիկ

Անթանոսյան Սամվել

15

տեխնիկ

Թառոյան Վահագն

16

տեխնիկ

Թադևոսյան Արամայիս

17

պահակ

Մխիթարյան Մխիթար

18

պահակ

Մելիքյան Գայանե

19

պահակ

Ղազարյան Անահիտ

20

պահակ

Մելիքայան Ռիմա

 

Գիտական ուղղություններ 

 

1. Կիրառական գեոդինամիկա

2. Սեյսմոլոգիական մոնիթորինգ և տոմոգրաֆիա

3. Սեյսմիկ վտանգ և ռիսկ

3. Երկրաֆիզիկական ուսումնասիրություններ

  • Գեոռադարային ուսումնասիրություններ
  • Սեյսմահետախուզական ուսումնասիրություններ
  • Գրավիհետախուզական ուսումնասիրություններ
  • Մագնիսաթելուրական ուսումնասիրություններ

Կիրառական գեոդինամիկա

  • Մշտական գեոդինամիկ Համընդհանուր տեղորոշիչ համակարգի (GPS) (ՀՏՀ ) դիտակետերի նախագծում և տեղադրում
  • ՀՀ տարածքի գեոդինամիկ դաշտի մոնիթորինգ` մշտական և սեսիոն չափումների միջոցով
  • Համընդհանուր տեղորոշիչ կայաններից տեղեկատվության կուտակում, վերլուծություն և քարտեզագրում:

Սեյսմոլոգիական մոնիթորինգ և տոմոգրաֆիա

  • Լայնաշերտ թվային սեյսմիկ կայանների (Guralp 6TD) տեղադրում:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ թվային հեռահաղորդման ապահովում` սեյսմիկ կայանների և տվյալների կուտակման ընդհանուր կենտրոնի միջև:
  • Տեղեկատվության (ալիքային պատկերներ և այլն) կուտակում տվյալների պահոցներում:
  • Սեյսմիկ ալիքների մշակում և վերլուծություն, երկրաշարժերի ալիքային պատկերների թվային տարբերակների փոխանակում ներքին և տարածաշրջանային (Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան) գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների միջև:

Երկրաֆիզիկական ուսումնասիրություններ

Գեոռադարային ուսումնասիրություններ

  • Գրունտի էլեկտրամագնիսական հետազոտություններ, գեոռադարային հանույթի իրականացում

Սքանավորումը իրականացվում է գերժամանակակից ( http://www.geophysical.com/ ) բարձր ճշտության SIR-3000 գեոռադարի միջոցով: Հետազոտությունների խորությունները, կախված հետազոտվող մարմնի տեղադրման խորությունից և հետազոտությունների համար ընտրված խնդիրներից, տատանվում են 1; 2 մետրից մինչև 30 մետր: Հանույթի ժամանակ օգտագործվում է 100Mhz և 200Mhz հաղորդիչ– ընդունիչ ալեհավաքներ:

Մեթոդը կիրառելի է.

1. Ստորգետնյա կոմունիկացիաների;

2. Գրունտում առկա դատարկությունների և անհամասեռությունների;

3. Հնագիտական տեղամասերի;

4. Երկրաբանական կտրվածքի ճշգրտման;

5.Ակտիվ խզվածքների, ինչպես նաև պալեո և հնագիտա-սեյսմոլոգիական հետազոտությունների դեպքում:

 

Երկրաֆիզիկական ուսումնասիրություններ

Սեյսմահետախուզական աշխատանքներ

  • Մակերևույթային ալիքների բազմակապուղի սպեկտրալ վերլուծության եղանակով (Multy channel analyses of Surface Waves- MASW): Աշխատանքներում օգտագործվում է Soil Spy Rosina (http://www.tromino.eu/ ) սեյսմահետախուզական սարքը, որը թույլ է տալիս 1D, 2D և 3D նկարագրություն և քարտեզագրում իրականացնել գրունտի 30մ ստվարաշերտում, ըստ լայնական ալիքների տարածման արագությունների բաշխման Vs 30:
  • Միկրոտատանումների սպեկտրալ վերլուծություն, գրունտի գերակշռող պարբերությունները որոշելու համար: Գրանցումների ընթացքում օգտագործվում է Tromino 3D եռաբաղադրիչ թվային կայանը:

 

Սեյսմիկ վտանգ և ռիսկ

Սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքները ներառում են

 ա/ երկրաշարժերի համասեռ և ներկայացուցչական կատալոգ /նախապատմական, պատմական և գործիքային ժամանակաշրջանների համար/,

բ/ սեյսմածին գոտիների տվյալների շտեմարաններ /ակտիվ խզվածքներ, նրանց երկրաչափությունը, հաշվարկված և գնահատված սեյսմիկ պոտենցիալը M max-ը/,

գ/ մարման մոդելների ընտրություն ՀՀ և հարակից տարածքների համար

դ/ սեյսմիկ վտանգի հավանականային և դետերմինիստիկ գնահատում և քարտեզագրում,

ե/ սեյսմիկ վտանգի գնահատում /քարտեզագրում/ հաշվի առնելով լոկալ գրունտային պայմանները (V s30),

զ/ երկրորդական երկրաբանական գործընթացների գնահատում և քարտեզագրում,

է/ հողօգտագործման քարտեզի կազմում հաշվի առնելով ինժեներա - երկրաբանական պայմանները:

 

Սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքները ներառում են

 ա / ռիսկի էլեմենտների հավաքագրում, թարմացում և կանոնակարգում` թվային որևէ համակարգում բազմաշերտ վերլուծության կամ արագ / օպերատիվ հաշվարկներ իրականացնելու նպատակով, օրինակ` մարդահամարի արդյունքներ, շենքեր, շինություններ, հատուկ և կարևոր օբյեկտներ, վերջիններիս վիճակի մասնագիտական գնահատմամբ, էլեկտրականության, կապի, ջրամատակարարման, գազի, տրանսպորտի և այլ կոմունիկացիոն համակարգերի վերաբերյալ տվյալներ, որոնք անհրաժեշտ են կյանքի բնականոն զարգացման համար, ցանկալի և անհրաժեշտ պայման է հանդիսանում նաև նշված շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը եթե պարունակի հետևյալ շերտերը` շենքերի և շինությունների հարկայնությունը, կառուցվածքային առանձնահատկություններ, տիպերը և խոցելիության վերաբերյալ արժեքներ կամ գնահատականներ:

բ / ռիսկի հաշվարկներ կախված օրվա ժամերից

գ/ ռիսկի հաշվարկներ տարաբնույթ սեյսմիկ ազդեցությունների դեպքում (երկրաշարժերի սցենար)

դ/ ռիսկի հաշվարկներ սեյսմիկ ազդեցության արդյունքում առաջացած բնական և տեխնածին գործընթացների դեպքում

ե/ ռիսկի քարտեզների և աղյուսակների կառուցում մարդկային զոհերի և տնտեսական կորուստների վերաբերյալ