Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


Գիտություններ Երկրի մասին պարբերական

Հանդես «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին»

(կայքէջ)


Գլխավոր խմբագիր` Ռ.Լ.ՄԵԼՔՈՆՅԱՆ

Խմբագրական կոլեգիա.

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտություններ Երկրի մասին տեղեկագիրը հիմնվել է 1948թ. ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի ֆիզիկամաթեմատիկական, բնական և տեխնիկական գիտություններ անվանումով, որում տարբեր հոդվածների հետ մեկտեղ տպագրվում էին երկրաբանական գիտությանը վերաբերող հոդվածներ: 1957թ. տեղեկագիրը վերանվանվեց «ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր, երկրաբանա-աշխարհագրական գիտությունների սերիա», որտեղ հրատարակվում էին երկրաբանությանը և աշխարհագրությանը վերաբերող հոդվածներ: 1964թ.-ից տեղեկագիրը տպագրվում էր «ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի, Գիտություններ Երկրի մասին տեղեկագիր» անվանմամբ, իսկ 1993 թ.-ից «Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Երկրի մասին գիտություններ տեղեկագիր»:

1964 թ.-ից նկատի ունենալով տեղեկագրի անվանումը՝ նրանում տպագրվում են հոդվածներ, որոնք ընդգրկում են Երկրի մասին գիտությունների լայն շրջանակ:


1957-1989թթ. տարեկան լույս էին տեսնում տեղեկագրի վեց համար: 1991թ. ԽՍՀՄ փլուզման պատճառով պայմանավորված ծանր ֆինանսական դրությամբ տեղեկագիրը չէր հրատարակվում, 1992թ. հրատարակվեց տեղեկագրի չորս համար, ապա 1993 թ.-ից տարեկան լույս են տեսնում տեղեկագրի երեք համար:

Հոդվածները, կախված լինելով ներկայացումից, տպագրվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով: Տեղեկագրում առկա են հետևյալ բաժինները՝ համառոտ տեղեկություններ, գիտական խրոնիկա անցած և նախատեսվող գիտական միջոցառումների մասին, հիշարժան տարեթվեր գիտնականների հոբելյանների մասին, գիտության կորուստներ:
Տեղեկագրում բոլոր հրատարակումները առանց հոնորարի են:

Տեղեկագրում հոդվածները տպագրվում են անվճար, հոդվածները գրախոսվում են, և վերջնական գրախոսումից հետո տպագրվում են տեղեկագրի հերթական համարում: Տեղեկագիր ներկայացված հոդվածների հետ, ելնելով նրանց բովանդակությունից նախապես ծանոթանում են խմբագրական կոլեգիայի համապատասխան անդամները և առաջարկում որոշակի գրախոսողների թեկնածություններ, որոնք քննարկվում են խմբագրական կոլեգիայի անդամների կողմից, որից հետո ընդունվում է համապատասխան որոշում:

1957-1958թթ. տեղեկագրի պատասխանատու խմբագիրն էր ակադեմիկոս Հ.Գ.Մաղաքյանը, 1959-1966թթ.՝ ակադեմիկոս Ա.Հ.Գաբրիելյանը, 1967-1970թթ. երկրաբանա-միներալոգիական գիտությունների (երկ.-մին.գիտ.) թեկնածու Ն.Ա.Դոլուխանովան, 1971-1975թթ. երկ.-մին. գիտ. դոկտոր Է.Ա.Խաչատուրյանը, 1976-1989թթ.  ակադեմիկոս Ա.Տ. Ասլանյանը, 1990-1993թթ. ակադեմիկոս Ա.Հ.Գաբրիելյանը, 1994-2000թթ. ակադեմիկոս Բ.Կ.Կարապետյանը, 2001-2017թթ. ակադեմիկոս Ռ.Տ.Ջրբաշյանը, 2018 թ.-ից թղթ. անդամ Ռ.Լ.Մելքոնյանը:

 

Հանդեսին բաժանորդագրվելու համար դիմել խմբագրությանը, որի հասցեն է՝ 0019 ՀՀ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան, 24ա. Էլ-փոստ ՝ geoscience@geology.am։

"ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին" հանդեսում տպագրված հոդվածների մասին կարելի է ծանոթանալ ԳԱԱ ֆունդամետնալ գրադարանի կայքում կամ հետևյալ հղումով՝ http://earth.asj-oa.am/, որտեղ կարելի է գտնել հոդվածներ ըստ հրապարակման տարեթվի, հեղինակի և թեմատիկ ուղղության:։


"ԳԱԱ Տեղեկագիր Գիտություններ երկրի մասին" հանդեսի արխիվային նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ։