Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


Գիտաժողովներ


ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ


Միջազգային կոնֆերանս

"Էոլյան նստվածքները որպես անցյալի պալեոմիջավայրի փոփոխության արխիվ"



Երևան (Հայաստան) - Սեպտեմբեր 15-23, 2019



ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

Ա.Ա.Հ.

Գիտական աստիճան, գիտական կոչում Գիտական կազմակերպություն, քաղաք, երկիր
Լիլիթ Սահակյան Երկրաբ. գիտ. թեկնածու, ԵԳԻ փոխտնօրեն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, Երևան, Հայաստան
Խաչատուր Մելիքսեթյան Երկրաբ. գիտ. թեկնածու, ԵԳԻ տնօրեն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, Երևան, Հայաստան
Արա Ավագյան Երկրաբ. գիտ. դոկտոր, Լաբորատորիայի վարիչ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ, Երևան, Հայաստան
Բորիս Գասպարյան գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Դոմինիկ Ֆաուստ (Dominik Faust) Պրոֆեսոր դոկտոր, Աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան,(Դրեզդեն, Գերմանիա)
Մարկուս Ֆուշ (Markus Fuchs) Պրոֆեսոր դոկտոր, Աշխարհագրության ֆակուլտետի տնօրեն Ժուստուս-Լայբիգ, Գիսենի համալսարան, Գիսեն, Գերմանիս
Դանիել Վոլֆ (Daniel Wolf) Գիտաշխատող, գիտութունների դոկտոր   Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի աշխարհագրության ինստիտուտ,(Դրեզդեն, Գերմանիա)

Կոնֆերանսի ծրագիրը  այստեղ




Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում ջրատար հորիզոնների խիստ գերօգտագործմամբ առանձնացող տարածաշրջաններում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները» գիտաժողովը։ Հրավիրում ենք մասնակցել գիտաժողովին բանավոր զեկույցով, հետևյալ թեմատիկ ուղղություններից մեկով․
• ջրային ռեսուրսների կառավարմում,
• ջրօգտագործում,
• ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցություն, 
• հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական մոդելավորում,
• ջրի որակի գնահատում,
• ջրային տեղեկատվական համակագեր։

Զեկույցների թեզիսները պետք է ներկայացվեն մինչև 2019թ․ հունիսի 10-ը, alex.arakelyan@outlook.com հասցեով։
Թեզիսները պետք է լինեն մինչև 2000 նշան ծավալով, անգլերեն և հայերն լեզուներով։ Տառաչափը՝ 12, տողերի միջև հեռավորությունը՝ 1, անգլերեն տեքստի տառատեսակը՝ Times New Roman, հայերեն տեքստինը՝ GHEA Grapalat: Անհրաժեշտ է նշել հեղինակ(ներ)ի հաստատությունը և էլ․ փոստի հասցեն։  

Թեզիսների հավաքածուն հասանելի է հետևյալ հղումով:

Գերմանիայից մասնակցելու են հետևյալ գիտնականները․
Պրոֆ. Քրիստոֆ Շուեթ, Դարմշտադտի տեխնիկական համալսարան https://www.geo.tu-darmstadt.de/.../mitarbeiter_details_geo_4...
Պրոֆ․ Բերնդ Կլաուեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=38771
Կայ Կնոելեր, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=40204
Միքայել Շուբերտ, Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոն
https://www.ufz.de/index.php?en=38802    
 

Գիտաժողով

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ը կազմակերպել է գիտաժողով նվիրված ականավոր գիտնական և պետական գործիչ, ակադեմիկոս՝ Աշոտ Տիգրանի Ասլանյանի ծննդյան 100-ամյակին:

Գիտաժողովի բացումը՝ 2019թ փետրվարի 7-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ դահլիճում

Գիտաժողովի թեմատիկան՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

Գիտաժողովի ծրագիրը և նյութերը ներբեռնել ԱՅՍՏԵՂ:




Գիտաժողով
Հարգելի գործընկերներ,

2018թ.-ի դեկտեմբերի 03-07-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է «Սպիտակի երկրաշարժ. 30  տարի անց: Փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ.-ի աղետալի երկրաշարժին:

Գիտաժողովը նպատակ ունի հարստացնելու գիտելիքները բնական աղետների հետ կապված երևույթները հասկանալու նպատակով, կատարելագործելու կանխատեսման մոդելները, միջազգային ընդունված ստանդարտներով գնահատելու բնական վտանգների և մասնավորապես, երկրաշարժերի վտանգը և ռիսկը, ինչպես նաև ավելի սերտ և արդյունավետ դարձնելու համագործակցությունն այս ոլորտում:

Գիտաժողովը ներառում է նաև դաշտային սեմինար երիտասարդ մասնագետների համար:

Ընդունված սեղմագրերը և հոդվածների ժողովածուն տպագրվելու են:

Առաջին ցիրկուլյարը ներբեռնել այստեղ:
Սեղմագրի նմուշը ներբեռնել այստեղ:



Գիտաժողով

 
2017 թ. սեպտեմբերի 12-18-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը կազմակերպում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը:
 
Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) հիմնադրման մասին որոշումը կայացվել է 1967թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Երկրաբանության պատմության միջազգային հանձնաժողովի ժամանակ: Այս տարին հոբելյանական է համարվում INHIGEO-ի համար. լրանում է գիտաժողովի 50-ամյակը: Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես 1967թ.-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ inhigeo2017@geology.am, կամ այցելել գիտաժողովի պաշտոնական կայքը՝ http://inhigeo2017.geology.am/: Գիտաժողովի ծրագիրը, թեզիսների ժողովածուն և Էքսկուրսիաների ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ:



Գիտաժողով

«Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում»

25-29 հունիսի 2014

Երևան

2014 թ.-ի հունիսի 25-ից 29-ը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացրել է միջազգային գիտաժողով՝ «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում և Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի և ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության շրջանակներում: Գիտաժողովի հոդվածների ժողովածուն կարող եք ներբեռնել այստեղ:


Երիտասարդական գիտաժողով

«Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում»

22-24 հոկտեմբերի 2013

Երևան


ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է երիտասարդ երկրաբաններին, ասպիրանտներին և ուսանողներին մասնակցելու «Արդիական խնդիրները Երկրի մասին գիտություններում» խորագրով երիտասարդական գիտաժողովին։

Գիտաժողովը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 22-24–ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ–ում։

Գիտաժողովի մասնակիցներին անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 31-ը թեզիսներն ուղարկել conference@geology.am էլ. հասցեով։

Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն։

Հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան պող., 24ա։

Հաղորդագրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։