Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


ԵԳԻ Թանգարան/Հանքային ջրերի բաժին
Հնէաբանության բաժին Հրաբխականության բաժին
Հանքաբանության բաժին Օգտակար հանածոների բաժին
Ապարաբանության բաժին Հանքային ջրերի բաժին
Հանքային ջրերի բաժին

    Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի են հանքային ջրերի ավելի քան 700 աղբյուրներ և հորատանցքեր, որոնց գումարային դեբիտը կազմում է մոտ 140 մ3/օր: Առավել հայտնի են Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի, Լիճքի, Հանքավանի, Վանաձորի և այլ հանքային աղբյուրները, որոնցից  մի քանիսի վրա հիմնվել և գործում են առողջարաններ։ Քիմիական կազմերով դրանք շատ տարբեր են, իսկ  գազային կազմով  հիմնականում ածխաթթվային են և համեմատաբար շատ քիչ քանակով՝ ազոտա-ածխաթթվային և ծծմբաջրածնային: Ջերմաստիճանային բնութագրերը տատանվում են 40С (Գռիձորի աղբյուրներ) մինչև 640С (Ջերմուկ) և 830С (Սևաբերդի աղբյուր):
    Ջերմուկի աղբյուրները տեղակայված են Արփա գետի կիրճում, Ջերմուկի սարահարթում: Ունեն 1500 լ3/օր ծախս, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիում-կալցիում-մագնեզիումային կազմ, 4-5 գր/լ միջին հանքայնացում, 400С-ից 580С ջերմաստիճան և  հանքաջրաբուժական (бальнеология) որակներով համարվում են հանրահայտ Կարլովի Վարիի նմանակը:
    Հանքավանի հանքային ջրերի ելքերը հայտնաբերվել են Հանքավան գյուղի տարածքում: Ունեն 4000 լ3/օր ծախս, քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիումային կազմ, 8-9 գր/լ միջին հանքայնացում, 12-140С-ից 320С ջերմաստիճան և  հանքաջրաբուժական որակներով համարվում են հանրահայտ Եսենտուկի 4-ի և 17-ի, Անդրկարպատների Սոյմա և Կամչատկայի Մալկի հանքային ջրերի նմանակը:
    Արզնու աղբյուրները գտնվում են Հրազդան գետի կիրճում, Դալար վտակի ստորին հոսանքներում, Արզաքան գյուղում: Այդտեղ է գործում  Հայաստանի առաջին ջերմուկաբուժական (бальнеология) հիմնարկությունը՝ Արզնու առողջարանը, որը բացվել է 1925թ. Արզնու ջրերն ունեն 1600 լ3/օր ծախս,  քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիումային կազմ, 6-14 գր/լ հանքայնացում, մինչև 200С ջերմաստիճան: Ջերմուկաբուժական որակներով մոտ են Գերմանիայի հանրահայտ Վիսբադեն ջրերին:
    Լավ հայտնի են նաև Բջնի-Արզաքանի հանքային ջուրը: Նրա ելքերը տարածված են Հրազդան գետի երկու ափերին: Նրանց ծախսը կազմում է 1600 լ3/օր, ունեն հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-կալցիումայի կազմ, 4-6 գր/լ հանքայնացում, 140С-150С ջերմաստիճան և իրենց ջերմուկաբուժական որակներով մոտ են Ֆրանսիական Վիշի, լեհական Կրինիցա, չեխական Բիլինա, վրացական Բորժոմի հնքային ջրերին:
    Հայաստանում գազային կազմի տեսանկյունից հազվագյուտ հանդիպողներից են Արարատի հանքային ջրերը: Տեղակայված են Արարատյան դաշտավայրում: Ունեն 750 լ3/օր ծախս, հիդրոկարբոնատային, կալցիում-մագնեզիումային կազմ, ազոտա-ածխաթթվային գազային կազմ, մինչև 4 գր/լ հանքայնացում, մոտ  200С ջերմաստիճան: Այս ջրերը իրենց բնութագրերով մոտ են Ցխալտուիբոյի ջրերին:
    Ավելի քիչ հանդիպող են համարվում Ազատավանի, Հանքավանի և Եղեգիսի և այլ բորաբեր-հազվագյուտ հիմնային մետաղներ պարունակող ջրերը: Դրանք մի կողմից կարող են օգտագործվել ջերմուկաբուժական նպատակներով, մյուս կողմից՝ տարբեր թանկարժեք ու հազվագյուտ տարրերի ու միացությունների կորզման նպատակով: Նման տեխնոլոգիաների մշակումը և կիրառումը մոտ ապագայում կդառնա անխուսափելի և առաջնահերթ անհրաժեշտություն: