Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Երկրատեղեկատվության լաբորատորիա/Գիտական ուսումնասիրությունների խնդիրները
Լաբորատորիայի մասին Թվային քարտեզներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Գիտական արդյունքները

 

Երկրաբանական տվյալների մոդելներ և հենքեր.

•    ՀՀ ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի և հումքի հատկանիշների համալիր նկարագրության (անձնագրեր) և տեղեկատվական համակարգի կազմում:
•    ՀՀ մագմային, մետամորֆային, մետաղածնային ասոցիացիաների և  հանքավայրերի Ա ՏՀ մշակում և թվային  քարտեզների հետ երկրաբանական որոնման և հետախուզման տվյալների կապակցում:
•    ՀՀ տարածքի հիդրոլոգիական տվյալների կազմակերպման մոդելի մշակում:
•    Ջրհեղեղների, սելավների ռիսկի քարտեզագրում և կրիտիկական ծախսերի ու ջրհեղեղների ռիսկի կապի որոշում:
•    ՀՀ տարածքի թվով 120 ակտիվ և վտանգ ներկայացնող սողանքային մարմինների և տեղամասերի անձնագրերի, տվյալների հենքի և տեղադրման  թվային քարտեզի մշակում:
•    ՀՀ տարածքի բնական և տեխնածին վտանգների և ռիսկերի համացանցում գործող էլեկտրոնային ատլասի մշակում և գործարկում,
 Իրական ժամանակում` համացանցում գործող  սողանքների մոնիտորինգի  համակարգի ծրագրային ապահովման մշակում և գործարկում ( ՀՀ տարածքի օրինակով), 2016-2017, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագիր:

Թվային քարտեզներ.

Երկրաբանական փոփոխականների անընդհատ մակերևույթների մոդելներ.

  • Կառուցվել են քիմիական էլեմենտների պարունակությունների մակերևույթներ և ուսումնասիրվել են երկրաքիմիական դաշտերի կառուցվածքն ու օրինաչափությունները (Ագարակի պղինձ- մոլիբդենային հանքավայրի և Գեղի գետի ավազանի օրինակով)
  • Մոդելավորվել են հանքային մարմինները և ուսումնասիրվել են հանքայնացման օրինաչափությունները (Ագարակի պղինձ - մոլիբդենային հանքավայրի օրինակով)
  • Կառուցվել են ռելիեֆի ձևաչափական մոդելներ - ռելիեֆի թվային մոդել, լանջերի անկման, կողմնադրությունների և թեքությունների (վերտիկալ, հորիզոնական, առավելագույն, նվազագույն և միջին թեքության) և վերտիկալ կտրտվածության մոդելներ :

Պղնձի և մոլիբդենի կոնցենտրացիաների համատեղ բաշխումը Ագարակի պղնձի հանքավայրի օրինակով

ԱՏՀ նախագծեր.

  • ՀՀ ջրային ռեսուրսների կադաստրի ԱՏՀ
  • Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժերի հետևանքների կանխատեսման ԱՏՀ
  • ՀՀ տարածքի պլիոցեն-չորրորդական հրաբխականության ԱՏՀ
  • ՀՀ տարածքի սողանքների ԱՏՀ
  • Փամբակ-Դեբետ և Աղստև գետերի ավազաններում բնական վտանգների և ռիսկերի ԱՏՀ
  • Հրազդան գետի ստորին հոսանքի էկոլոգիական ռիսկերի ԱՏՀ

 

ՀՀ ջրային պետական կադաստրի ԱՏՀ

ԱՏՀ և ծրագրային միջոցներ.

  • ArcGIS ծրագրային ընդլայնում արտաքին ռելյացիոն տվյալների հենքերի կառավարման համար
  • ArcGIS ծրագրային ընդլայնում որոնողական երկրաքիմիայի և գեոէկոլոգիայի խնդիրների լուծման համար
  • ArcGIS ծրագրային ընդլայնում ռելիեֆի թվային մոդելի հիման վրա գետերի երկայնական պրոֆիլների կառուցման համար
  • ArcGIS ծրագրային ընդլայնում մակերևութային հոսքի մոդուլի քարտեզի հիման վրա գետի կամայական կտրվածքում հոսքի նորմի հաշվարկման համար
  • Գետավազանների ջրային հաշվեկշիռների հաշվարկման ծրագիր
  • Ըստ հորատանցքի նկարագրության երկրաբանա-տեխնիկական կտրվածքի կառուցման ծրագիր