Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների լաբորատորիա/Գիտական ուսումնասիրությունների խնդիրները
Լաբորատորիայի մասին Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղությունները Միջազգային համագործակցություն
Գիտական արդյունքները Հրատարակումներ

Գիտական արդյունքներ

   ՀՀ տարածքի ակտիվ խզվածքների ուսումնասիրությունը կտրուկ զարգացավ Սպիտակի 1988թ. երկրաշարժից հետո: Սկիզբ դրվեց միջազգային ամենահեղինակավոր գիտական կենտրոնների հետ համագործակցության: ՀՀ տարածքում ակտիվ խզվածքների ուսումնասիրությունները իրենց մեթոդաբանությամբ և ստացված արդյունքներով բարձրացվեցին ժամանակակից մակարդակի:
Ուսումնասիրությունները ներառում են նաև խզվածքների երկրաչափության, ակտիվության և վտանգի բաղադրիչների (մագնիտուդ, կրկնելիություն, կինեմատիկա և այլն) գնահատումը, երկրորդային երևույթները (սողանքներ, փլուզումներ, նստեցումներ, հողերի հեղուկացում և այլն) և դրանք առաջացնող մեխանիզմները: Առանձնահատուկ հաջողություններ են արձանագրվել և հնասեյսմաբանության արխեոսեյսմաբանության բնագավառներում: Կազմվել են Հայաստանի և շրջակա տարածքների ակտիվ խզվածքների, ինչպես նաև երկրաբանական այլ վտանգների' մասնավորապես սողանքների նոր քարտեզներ:

   2010 թ. «ՆորԱտոմ» միջազգային կոնսորցիումի կազմում իրականացվել են նոր հայկական ատոմակայանի նախատեսվող տարածքի դաշտային (ընդհանուր 250 կմ դաշտային երթուղիներով) և լաբորատոր աշխատանքներ ակտիվ խզվածքների ներուժի գնահատման նպատակով: Կազմվել է ակտիվ խզվածքների նոր սեյսմատեկտոնական մոդել:
Կազմվել են մի շարք բնակավայրերի՝ հատկապես Երևանի ագլոմերացիայի սեյսմաշրջանացման մանրամասն դետերմինիստական և հավանականային քարտեզներ:

    ԵԳԻ այլ լաբորատորիաների հետ համատեղ ուսումնասիրվում են Փոքր Կովկասի օֆիոլիտային գոտիները: Կազմվել են երկրաբանական կտրվածքներ և կատարվել են հնէաբանական և հասակների իզոտոպային որոշումներ: Համալիր ուսումնասիրությամբ և խաչաձև վերլուծություններով վերականգնվել է տարածաշրջանի երկրաբանական պատմությունը, սուբդուկցիոն, կոլլիզիոն գործընթացների առանձնահատկությունները և ժամանակները: Առաջարկվել է տեկտոնական գոտիավորման նոր սխեմա:

   Մոնտպելլիե-2 համալսարանի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են աշխատանքներ, որոնք վերաբերվում են Ամասիայի և Սյունիքի տեղամասերում ակտիվ խզվածքի առանձնահատկությունների բացահայտմանը և ճշգրտմանը: Համալիր ուսումնասիրություններ են իրականացվում Խոնարհասարի ակտիվ սեգմենտի հարավային (հյուսիսային Սյունիք) ճյուղավորումների գոտում: Նախապես ընտրված տեղանքներում, իրականացվում են պալեոսեյմաբանական (փորվում են խրամուղիներ) և արխեոսեյմաբանական հետազոտություններ: Մեծ Բրիտանիաի, Գլազգոյի CUIRC գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվում են վերցված նյութերի իզոտոպային հասակագրումներ: Իրականացվում են բազմաթիվ տեղագրական պրոֆիլներ, եռաչափ հանույթներ և աէրոնկարահանումներ:Այդ աշխատանքների շրջանակներում 2016թ. իրականացվել է թեկնածուական դիսերտացիայի պաշպանություն: 

    <<Կառուցվածքային ժառանգականության դերը հարավարևելյան Միջին-արաքսյան միջլեռնային գոգավորության երկրադինամիկական զարգացման մեջ սալերի տեկտոնիկայի տեսանկյունից>>  թեմատիկ աշխատանքի շրջանակներում  ստացվեցին բազմաթիվ երկրադինամիկ, երկրաբանական, երկրաբանակառուցվածքային նոր տվյալներ: Առաջարկվեց ՀՀ Արարատյան գոգավորության հարավարևելյան հատվածի երկրադինամիկ  մոդելներ: Հայտնաբերվել են նոր ֆորմացիաներ և բացահայտվել են անհայտ կառույցներ, այդ թվում մակերեսային խախտումներ Արարատյան դաշտի սահմաններում: ճշգրտվել է տարածքի կառուցվածքային երկրաբանությունը. կազմվել են նոր կտրվածքներ Ուրծի և Դագնայի անտիկլինորիումներում, հայտնաբերվել են անհայտ վրաշարժեր, հրաբխային չորրորդական ակտիվության պիրոկլաստներ, կազմվել է 1:200 000 մասշտաբի երկրաբանական քարտեզ:

   2010 թվականից հայ - ֆրանսիական սուզորդական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվում են ստորջրյա հետազոտություններ Սևանի ավազանում: Մասնավորապես ուսումնասիրվում են Փոքր Սևանի ամենախոր հատվածի հատակի ռելիեֆը, որտեղով անցնում է Փամբակ - Սևան - Սյունիք խզվածքը և որի ակտիվությամբ պայմանավորված է խորջրյա իջույթը, ինչպես նաև Նորատուս-Քանագեղի խզվածքի գոտու ստորջրյա հատվածը: <<Սևանի ավազանի հարավարևմտյան հատվածի կառուցվածքային և շերտագրական առանձնահատկությունները տեկտոնական զարգացման տեսանկյունից>> 15T-1E041 ծրագրի շրջանակներում, Նորատուս-Քանագեղի խախտման գոտում 2016թ. հայտնաբերվել ու փաստագրվել է ստորջրյա աղբյուրների շարք, որոնք ցույց են տալիս խախտման գոտու տարածումը լճի ափամերձ գոտում:

   Հայ ռուսական <<Հյուսիսարևմտյան Հայաստանի չորրորդական երկրադինամիկան>> 15RF-31 ծրագրի շրջանակներում իրականացվել են կառուցվածքային երկրաբանական, շերտագրական հետազոտություններ  Շիրակի գոգավորության Արափիի և Անիի շերտախմբերի տարբեր մերկացումներում (մասնավորապես Հայկավանի, Գյումրու օդանավակայանի): Կատարվել են նմուշարկումներ պալեոմագնիսական, լիթոլոգիական և հնէաբանական վերլուծությունների և  վերցվել են ծածկող տուֆերի, անդեզիտների նմուշներ հասակագրումների համար:

   Կիրառական սեյսմաբանության բնագավառում իրականացվում են տեսական հետազոտություններ Երկրի մակերևույթի շարժումների գրանցման ուղղությամբ: Ուժեղ երկրաշարժը դիտարկելով որպես երկրի մակերևույթի ակնթարթային խզման հետևանք, առաջարկվում է խզվածքի տիրույթում և նրանից որոշակի հեռավորության վրա գրունտի մասնիկների լայնական սեյսմիկ տատանումների արագությունների մեծության որոշման եղանակ՝ կախված երկրաշարժի մագնիտուդից: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել կանխագուշակվող M ≥ 6.0 երկրաշարժի դեպքում երկրի մակերևույթի վրա խզվածքից տիրույթում և նրանից տրված հեռավորության վրա գտնվող, ըստ սեյսմիկ հատկությունների տարբեր կարգի, շինհրապարակների համար, սինթետիկ սեյսմոգրամներ և աքսելերոգրամներ ստանալու համար:

   Շարունակվում են աշխատանքները արխեոսեյսմալոգիայի և պալեոսեյսմալոգիայի բնագավառում Եգիպտոսում Ամենհոթեփ-III տաճարում, բացահայտվել են կոլոսների (հսկայածավալ արձանների) վրա ետ-երկրաշարժային վերականգնումներ և երկրաշարժի շերտագրական ապացույցներ, մասնավորապես հողերի ջրիկացման նոր օբյեկտներ, փլուզումներ, դայկաներ, կոնվուլյացիաներ:

    LIA ծրագրի համաֆինանսավորմամբ, համագործակցությամբ Լիոնի Մեզոն Դե Օրիենտ համալսարանի հետ համատեղ իրականացվում են արխեոսեյսմաբանական հետազոտություններ Էրեբունու հուշահամալիրում, բացահայտվել են հայտնաբերված մակերեսային պատռվածքի հետ կապված նոր դեֆորմացիաներ, իրականացվել են երկրաբանական հետազոտություններ դրանց ծագումնաբանության բացահայտման ուղղությամբ: Իրականացվել են արխեոսեյսմաբանական հետազոտություններ Գառնի գյուղի հուշարձաններում, մասնավորապես կենտրոնական մասում գտնվող Խումարավանքի համալիրում: Ուսումնասիրվել են վերականգնողական աշխատանքները և կատարվել են հետևություններ հնարավոր ավերածությունների մասին: Իրականացվել է հուշարձանի կարևոր դետալների մանրամասն հատակագծումներ: 

ՆՈՐ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՆՈՐԱՏՈԻՍ-ՔԱՆԱԳԵՂ ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՏՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ, Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական ծրագրի շրջանակներում, CARPS-ի հետ համագործակցությամբ, Սևանա լճի ափամերձ, Նորատուս-Քանագեղ տեկտոնական խախտման գոտում իրականացված համալիր ստորջրյա և վերջրյա տեկտոնական հետազոտությունները Սևանա լճի հատակում բացահայտեցին ռելիեֆի առանձնահատկություններ, ինչպես նաև լճային ժամանակակից նստվածքների տակ տեկտոնական խախտման առկայություն: Ստորջրյա աղբյուրների և նրանց հետ արտազատվող գազերի տարածական բաշխվածության հիման վրա հնարավոր եղավ բացահայտել առնվազն 8կմ երկարությամբ ափամերձ սեգմենտի առկայությունը: Հնարավոր է գոյություն ունեն զուգահեռ այլ սեգմենտներ ավելի արևելքում, ռելիեֆի արտահայտված ավելի կտրուկ անկումներում, սակայն այս պահի դրությամբ մեր ստորջրյա հետազոտությունները դեռևս չեն բացահայտել աղբյուրների արտազատում, մի գուցե այն պարզ պատճառով, որ դրանք մակերես են դուրս գալիս առաջին խոշոր սեգմենտին հանդիպելուց և այնուհետև դեպի արևելք չեն տարածվում, կամ համարյա չեն տարածվում: Ուսումնասիրության տարածքում ստորջրյա ակտիվ սեգմենտի բացահայտումը ցույց է տալիս այլ, երկրորդային բնական վտանգի առկայությունը կապված վերջինիս ակտիվացման հետ: Խոսքը վերաբերում է Կարախանյանի և ուրիշների կողմից ենթադրվող բարձր ալիքների, կամ ցունամիի գոյացմանը, երբ ապագա երկրաշարժի ժամանակ հատակում կգոյանա տեկտոնական սկարպ:

   Ձեռք բերված ստորջրյա հետազոտությունների փորձը ապագայում հնարավորություն կընձեռի ընդարձակել աշխատանքների շրջանակը և լուսաբանել Սևանա լճի վատ ուսումնասիրված հատակի առանձնահատկությունները:    


ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՏԵԿՏՈՆԻԿԱՆ  

   Արարատյան դաշտի հարավարևելյան հատվածի և հյուսիսից գոտևորող նախալեռնային, միջլեռնային գոգավորությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս առաջարկել ժամանակակից տեկտոնական, երկրադինամիկ կոնցեպցիաներին համապատասխանող մոդելներ: Ապացուցվում է, որ Արարատյան գոգավորության ուսումնասիրության տարածքը չի վերահսկվում վարնետքներով, հորստերով և գրաբեններով: Ակնհայտ է դառնում ուսումնասիրության տարածքում վերնետքային և վրաշարժային լարվածային ռեժիմի և համապատասխան կառույցների առկայությունը, հակառակ նրան, որ կողաշարժային լարվածային ռեժիմն ավելի նշանակալի դեր ունի ամբողջ Փոքր Կովկասի ակտիվ տեկտոնիկայում: Հիմնական վրաշարժային և վերնետքային խզվածքներն անկում են դեպի հյուսիս, ինչը համապատասխանում է Ֆիլիպ և ուր. և Սոսսոն և ուր. ենթադրություններին: Պալեոզոյան մերկացումը Սարի-Պապ և Խոր Վիրապ հատվածներում պայմանավորված չէ հորստային ստրուկտուրայով, դրանք վերահսկվում են տեղային կոնտրակցիոն տեկտոնիկայով, պայմանավորված վրաշարժերով:

   Հետազոտությունները ցույց տվեցին, որ Արարատյան գոգավորության հարավարևելյան հատվածի հյուսիսային մասի նեոտեկտոնական պատկերն ամբողջապես համապատասխանում է հյուսիս-հարավ ընդհանուր սեղմման պայմաններում (ամբողջ համալիրն ունի NS, և NNE սեղմման առանցք, սակայն ավելի խոշոր մասշտաբում առկա են տեղային տատանումներ, մասնավորապես դեպի ծայր հարավ արևելքում դիտարկվում է առանցքի NNW ուղղվածություն) վերնետքային և վրաշարժային տեկտոնական լարվածային ռեժիմին, երբ առկա է նաև կողաշարժային բաղադրիչ: Դիտարկված վերնետքային և վրաշարժային կառույցների ակտիվությամբ պայմանավորված ձևավորվել են ասիմետրիկ, թեք և պառկած ծալքեր, կուեստաներ, կառուցվածքային և հստակ տարբերվող հողմնահարման տարբեր աստիճանների լանջեր: Հաճախ մերձլայնական վրաշարժերն ու վերնետքներն ընդմիջվում են մերձ միջօրեական և հյուսիսային ռումբերով տարածման կողաշարժերով: Դիտարկվել են նաև երկրորդային, զանազան տարածվածության վարնետքներ, որոնք լրացուցիչ բարդացրել են կառուցվածքային պատկերը: Այս ամենին վերադրվում են տարբեր չափերի ծանրահակ լանջային գործընթացները, որտեղ դիտարկվում են խոշոր չափերի, հավանաբար, սեյսմածին սողանքային մարմիններ: Վերջիններս, ինչպես նաև ինտենսիվ հողմնահարումը, հիմնականում տարածված են վրաշարժված բլոկների ճակատային հատվածներում:

   Դիտարկվող խախտումների ակտիվությունը ժառանգված է Ալպիական լեռնակազմական ժամանակաշրջանի երկրորդ' ավարտական կամ օրոգենից (օլիգոցեն-չորրորդական), ինչը համապատասխանում է ծալքաբլոկային լեռնային համակարգերի և միջլեռնային իջվածքների առաջացման և զարգացման հետ, երբ արդեն սկզբնավորված էին Արաբա-Հարավ Հայկական Միկրոցամաք-Եվրասիական ցամաքային բախումները: Երկրադինամիկան թևակոխում էր կոլիզիայի ավելի զարգացած (էվոլյուտիվ) շրջանը: Այս փուլում են տեղի ունենում հզոր ծալքառաջացման և լեռնակազմական շարժումներ, առաջացնելով ռեգիոնալ արտահայտված նստվածքակուտակման ընդմիջումներ: Այս փուլի սկզբում են ձևավորվում Արարատյան դաշտի ծովային և ցամաքային մոլասսային նստվածքները, ինչն արձանագրում է դեպրեսիայի ձևավորման ավարտական մասի սկզբնավորումը: Այդ նույն ժամանակ ձևավորվել են նաև Ռիոնի, Կուրի դեպրեսիաները Փոքր Կովկասի հյուսիսում, երբ տեղի է ունենում ծովայինից ցամաքային ռեժիմի անցում, և կուտակվում են մոլասսային նստվածքները միոցեն-պլիոցենում: Ինչպես ցույց է տրվել Ավագյան և ուրիշների կողմից, մոտավորապես միջին միոցենում տեղի են ունենում կարևոր գործընթացներ, երբ ուսումնասիրվող տարածաշրջանում տեղի են ունենում տեկտոնական լարվածային առանցքների ուղղվածության փոփոխություններ, երբ գերիշխող վրաշարժայինը փոխարինվում է կողաշարժայինի հետ համակցված տեկտոնական ռեժիմով, երբ Փոքր Կովկաս-Պոնտիդ շղթան ենթարկվում է դեպի հյուսիս օրոգեն ճկման և սկսվում են ձևավորվել տարածաշրջանային հիմնական ակտիվ խզվածքները: Ուշ միոցենի վերջին, տեկտոնական տեղաշարժերի  արդյունքում, տեղի է ունենում Սարմատյան ծովի ռեգրեսիա և Հարավային Կովկասն ամբողջությամբ ենթարկվում է ընդհանուր բարձրացման և մեոտիսից սկսած մտնում է զարգացման մայրցամաքային փուլ: Այս ժամանակահատվածին է վերաբերվում Արարատյան գոգավորության վերջնական ձևավորումը, երբ միոցենի և ստորին պլիոցենի նստվածքային և հրաբխածին նստվածքների ծալքավորումից և պենեպլինիզացիայից հետո ձևավորվում է նրա ժամանակակից բարդ ռելիեֆը, որտեղ ժառանգված տեկտոնական գործընթացները շարունակվում են նորագույն ժամանակահատվածում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնասիրության տարածքում վրաշարժային և վերնետքային տեկտոնիկան շարունակվել է նաև օլիգոցենի ավազաքարերի, օլիգոցեն-միոցեն մոլասսների, չորրորդական տրավերտինների և նույնիսկ վյուրմի լճային նստվածքների ձևավորումից հետո:    


ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԵՐՁՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԲԱՐԴԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՕՐԻՆԱԿՈՎ  

Հայաստանի Հանրապետության տարածքում ղիտարկված մակերեսային խախտումների օրինակներր ցույց են տալիս նրանց մեկնաբանման հետ կապված ղժվարություններր: Մակերեսային խզումների մեծ մասը, հատկապես ժայռային կամ կապակցված ապարներում գոյացած վերնետքների ղեպքում և ուղղաձիգին ոչ շատ մոտ խզման հարթությամբ վարնետքների ղեպքում, իհարկե, կինեմատիկայով արտացոլում են խորքային իրաղրությունր: Սակայն բերված օրինակներր շատ ղեպքերում վկայում են նրանց թվացյալ բնույթն, րնղ որում, այն կարող է արտահայտված լինել տարբեր կինեմատիկ իրավիճակներում: Գոգարանի տեղամասի ղեպքում ունենք ուղղաձիգին մոտ հարթությամբ վարնետքային բաղադրիչով կողաշարժ՝ ձախակողմյան սեգմենտավորմամբ, իսկ Սեմիոնովկայի տեղամասերում ուղղաձիգին մոտ հարթությամբ և թույլ արտահայտված վարնետքային ուղղաձիգ բաղադրիչով (վերջինիս օգտին է սեղմման կատարների ձևավորումր) կողաշարժ: Սակայն երկու տեղանքների խրամուղիներում ղիտարկվում է միմյանց նման թվացյալ վերնետքային բաղաղրիչ: Նման պատկեր է ղիտարկվում նաև Ծուռսարի տեղամասում: Ֆիոլետովոյի տեղամասում ավելի բարղ իրավիճակ է, ուր բլուրների առանցքներն ունեն հիմնականում աջ սեգմենտավորում և սպասվող վերնետքի փոխարեն խրամուղիներից մեկում ղիտարկվում է վարնետք: Ուստի խուսափելու համար սխալ հետևություններից կարևոր է կատարել խաչաձև վերլուծություններ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնցից կարևորներն են երկրաբանական կառուցվածքր, կինեմատիկ իրավիճակր և ռելիեֆի ձևահորինվածքր: